Պատվիրիր առցանց կամ 011 770 337 Close
ՈՐԱԿՅԱԼ ՀՈՒՄՔԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Անվտանգությունն ու հոգատարությունը մեր գաղափարախոսության 2 հիմնաքարերից են, և քանի որ երեխաներն ամենակարևոր մարդիկ են մեր կյանքում, իսկ ծնող լինելն ամենահաճելի պատասխանատվությունն է, ապա միշտ ուզում ենք լավագույնն անել նրանց համար։  
Անսահման փափուկ և ամենաբարձրորակ բամբակից հյուսված մեր կտորները, կապահովեն Ձեր բալիկների անուշ քունն ու անկաշկանդ առօրյան։ 
Հիպոալերգեն հումքից մեր մոգական տեսականու դիզայնը մշակվում է Իտալիայում վերապատրաստված մեր մասնագետների կողմից, ովքեր ջանք չեն խնայում մեր հեքիաթով կիսվել ամենափոքրիկների հետ։ 
Հագուստի առաջին շերտը, որն անմիջապես շփվում է մանկիկի մաշկի հետ, կարված է անվտանգ և շնչող նյութերից՝ երեխայի առողջ զարգացումն ապահովելու համար։
Մեր հերոս-խաղալքիներն ամբողջովին կտորային և փափուկ նյութերից են և չունեն մանր և պոկվող դետալներ, որոնք կարող են երեխայի համար շնչահեղձության ռիսկ առաջացնել խաղալիքը բերանը տանելու պարագայում։ 
AWonder-ում մենք մտածել ենք ամեն մանրուք Ձեր երեխայի անվտագ, առողջ և հեքիաթային մանկությունն ապահովելու համար։

Կարդա նաև