Խանութի բացումից ամիսներ անց հպարտությամբ կարող ենք ասել, որ արդեն իսկ ունենք արտահանման առաջին հաջողված փորձը դեպի սպառողական ամենամեծ շուկաներից մեկը՝ Ռուսաստան։ Այսուհետ ռուս սպառողը կարող է գտնել AWonder-ի հեքիաթային տեսականին պրեմիում դասի մանկական հագուստի ռուսական ամենամեծ ցանցերից մեկում՝ Винни-ում։
Վստահ ենք, որ սա հաղթանակի ճանապարհին առաջին հաջողակ քայլն է։
Ռուսաստանում և մասնավորապես Մոսկվայում լինելու պարագայում բաց չթողնեք հեքիաթային գնումներ անելու Ձեր հնարավորությունը։